Առաջարկվում է ընտրախախտումները քրեականացնել ու պատիժները խստացնել

Դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ...
datakhazutyun

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերի քննության արդյունքները, որոնք ներկայացվել են նաև Նախագահին: Տվյալների ամփոփման հիման վրա անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական օրենսգրքում կատարելու համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

Ըստ այդմ, Դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի անդամների գործողությունները, և պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի մշակված նախագիծը ՀՀ գլխավոր դատախազի կողմից առաջիկայում կուղարկվի ՀՀ կառավարություն:

*

*