60 ընդերքօգտագործողներ չեն վճարել մոտ 300 մլն դրամի պետական տուրքը

Սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից
ynderq-turq

Գլխավոր դատախազությունը պարզել է, որ 60 ընդերքօգտագործողներ 2013-2016 թթ. ընթացքում չեն վճարել մոտ 300 մլն  դրամի պետական տուրքը: Նշված տնտեսվարողներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 -ի սնանկության հարցը դեռ քննության ընթացքի մեջ է, եւս 3-ը լուծարվել են:

Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ վերոհիշյալ սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից, այնինչ օրենքի համաձայն՝ պարտավորությունները չկատարելու դեպքում, այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ դիրքորոշում ներկայացնելու, պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

*

*