Երևանում վիճաբանության հետեւանքով 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի փողոցներից մեկում հունիսի 28-ի գիշերը...
shtap-ognutyun (1)

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի փողոցներից մեկում հունիսի 28-ի գիշերը վիճաբանության հետեւանքով 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ։

«Վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով դիմել է տարբեր հիվանդանոց։ Զոհեր չկան»,-տեղեկացրին լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները