Yerevan.Today-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Նկարահանող խմբին մոտեցան չափահասները և խանգարեցին աշխատանքը։ Նրանք վիրավորում էին կայքը, մեղադրում լրագրողին...»
anchapahasner,-qocharyani-dem-cuyc

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հետեւյալ բովանդակությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Yerevan.Tooday-ի նկարահանող խումբը մոտեցավ երեխաներին՝ իմանալու, թե ինչո՞ւ են եկել, ո՞վ է բերել, ո՞վ է տվել նրանց այդ պաստառները։ Երեխաները նշեցին, որ ծնողների հետ չեն։ Մեր նկարահանող խմբին մոտեցան չափահասները և խանգարեցին աշխատանքը։ Նրանք վիրավորում էին մեր կայքը, մեղադրում լրագրողին, որ անչափահասից հարցազրույց է վերցնում՝ առանց ծնողի ներկայության, թույլտվության։

Բանը հասավ ցուցարարների՝ հիստերիկության նոպաների մեջ ընկնելուն։ Բախում տեղի չունեցավ ոստիկանության միջամտության շնորհիվ։ Բայց ուշագրավ է, որ նույն ոստիկանները հանգիստ հսկում էին երեխաների այլասերումը այդ չափահասների կողմից և որևէ միջամտություն ցույց չէին տալիս։

Ստացվում է, որ կարելի է անչափահասին ներգրավել ատելության քարոզի մեջ, տալ հակաքարոզչական պաստառներ և ներգրավել քարոզչության մեջ, իսկ լրագրողին, որը փորձում է այդ ամենը պարզել և կանխել, նրան մեղադրել, վիրավորել և խոչընդոտել աշխատանքները։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ երեխաների նկատմամաբ հանցագործության բացահայտումն ու կանխումն իրավապահների գործն է առաջին հերթին, բայց երբ նրանք դիտորդի դերում են, ուրեմն դա ստիպված է անել լրագրողը, այս դեպքում՝ մեր լրագրողը։

Երեկոյան, արդեն, Yerevan.Today-ի օպերատորին են զանգահարում ինչ-որ անձինք՝ փակ հեռախոսահամարով, ներկայանում են ոստիկանության Մասիսի բաժանմունքի աշխատողներ և հրավիրում զրույց ունենալու»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*