Երեւանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը կորոշվի երկուշաբթի

Երեւանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել` ԱՄՆ-ի հայցով:
zvartnots-airport

Երեւանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել` ԱՄՆ-ի հայցով: Ամերիկյան իշխանությունները նրան դեմ մեղադրանք են առաջադրել`50.000 դոլար գումարի լվացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ու միջազգային հետախուզում  հայտարարել:

30-ամյա Սերգեյ Միրոնովը  ՏՏ ոլորտի մասնագետ է: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Երկուշաբթի դատարանը կորոշի Միրոնովին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:

Սակայն ԱՄՆ Պետդեպը դեռեւս չի մեկնաբանում ձերբակալությունը։ Վերջինիս մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն շնորհակալություն է հայտնել ՀՀ-ի հայցի համար և նշել, որ այժմ մեկնաբանություն տալ չի կարող։

 

*

*