Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը` բնականոն աշխատանքը վերականգնելու համար

«Հարգելի պրն Օսիպյան...»
yerevani-qaxaqapetaran-cuyc4

Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է.

«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Հիշեցնենք, որ «Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր այսօր քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա էին իրականացնում, ներխուժել են  քաղաքապետարանի շենք: 

*

*