Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը աճել է 10.3%-ով

Հաշվետու շրջանում մայրաքաղաքում գրանցվել է 9637 հանցագործության դեպք։
vostikanutyun

Տեղի է ունեցել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը։

Հաշվետու շրջանում մայրաքաղաքում գրանցվել է 9637 հանցագործության դեպք։ 2017թ. 12 ամիսների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվի աճի պարագայում բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը ևս աճել է 10.3%-ով։

Վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, ամփոփելով կայազորի կատարած աշխատանքը, այն գնահատել է բավարար:

*

*