Երեւանում դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից գումար են հափշտակել

Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատան դրամարկղից հափշտակել է․․․
deghatun-hardzakum
Լուսանկարը՝ iravaban.net-ի

Հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել,  որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել են նշված հանցագործությունը կատարողի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

*

*