Եհովայի վկաները ՄԻԵԴ-ում հաղթել են Հայաստանին

Նրանք զինվորական եւ այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտվել են 2012-ին:
mied

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանին պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242 հազար եվրո:

Հայցվորները Եհովայի վկաներ են, որոնք զինվորական եւ այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտվել են 2012-ին: Նրանք բողոքել են, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները: ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է նրանց վճարել 10,000-ական եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 1000 եվրո՝ դատական ծախսերը փակելու համար:

*

*