Հարկային չարաշահումներ` «Յանս» ռեստորանային համալիրում. պատճառվել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս

Տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։
yans

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*