Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»

Ըստ փաստաբանների՝ մեղադրվող քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի
xachaturyan-quyrer

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հրաժարվել է հետմահու քրեական գործ հարուցել Խաչատուրյան քույրերի սպանված հոր նկատմամբ` աղջիկներին խոշտանգումների ենթարկելու և սեռական ոտնձգությունների հիմնավորման հատկանիշներով:

Ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ հոր կողմից բռնություն գործադրելու փաստերը քննությունը հաստատել է:

Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքը կօգնի նրանց ապացուցել, որ հուսահատ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և, հետևաբար, նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

*

*