Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել․ նրանից խոշոր գումար են հափշտակել

Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:
hardzakum

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ մեծ գումար հափշտակել: Ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը, այս մասին  հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:

Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված 2 տղամարդ  բութ առարկայով հարվածել են նրա գլխին, այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանը ներկայումս հիվանդանոցում է: Բժիշկների խոսքերով`  նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:

*

*