Վրաստանը ՀՀ-ին է հանձնել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող 2 անձանց

Այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստան
tufenkyan

Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին և Ա. Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։

tufenkyan-spanutyun

 

*

*