Ոստիկանապետը հրահանգել է բացառել բռնության որևէ դրսևորում

...մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու կրծքանշաններով
osipyan-vostikanutyun2 (1)

Հունիսի 4-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեցին ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ:

Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը:

Խիստ հրահանգ տրվեց բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին:

Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահատման, մասնագիտական հմտությունների և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու կրծքանշաններով:

*

*