Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի կողոպուտի դեպք

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է
tellsell

Փափազյան փողոցի խանութներից մեկից նոյեմբերի 14-ին  գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալի պարունակությունը:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները