Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․․․
osipyan

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը:

Օրակարգային հարցրերի քննարկումից հետո Վալերի Օսիպյանը ներկայացրեց իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանին ոստիկանության պետի հրամանով փոխարինել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:

Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:

Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակում մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

*

*