Այսօր ՀՀ ոստիկանության օրն է

2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը․․․
vostikanutyun

2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը ոստիկանության վերակազմավորման առանցքը պետք է դառնար, իսկ ապրիլի 16-ը նշվում է որպես ՀՀ ոստիկանության օր, հանցավորության դեմ պայքարի գործին զինվորագրված մարդկանց տոն:

Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զինծառայողները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված ոստիկանների հիշատակը: Ոգեկոչման արարողությունից հետո, զինծառայողներն ու հյուրերը, զոհված ոստիկանների հուշապատին ծաղիկներ են խոնարհել:

Այնուհետև ոստիկանության պետի հրամանով` ծառայության մեջ լուրջ արդյունքներ արձանագրած ոստիկանները տարբեր պարգևների ու կոչումների են արժանացել:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթը:

*

*