Ոստիկանության պաշտոնատար անձինք 600 հազար դրամ կաշառք են պահանջել

Քաղաքացու հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
kasharq-pn

Պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու դեպք է գրանցվել: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:

Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ այս տարվա հուլիսին ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 հազար դրամ կաշառք, ոստիկանության նախկին աշխատակցի ՝ իր հոր մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ հանգուցյալի գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1 մլն. 400 հազար դրամ գումարը տրամադրելու համար:

Քաղաքացու հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

*

*