ՌԴ-ում հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

Հետախուզվում էր խոշոր չափերի կաշառք ստանալը մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
dzerbaalutyun

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Դավիթ Վ.-ն:

Վերջինս ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 2016 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի պատիժների կատարման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 4-րդ մասի «Բ» կետի (խոշոր չափերի կաշառք ստանալը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

*

*