«Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն»․ Ոստիկանություն

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցող երթի վերաբերյալ․
cuyc (1)

ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցող երթի վերաբերյալ․

Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ և բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները:

«Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրության: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում, ուստի ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ»:

*

*