Ոստիկանության ծառայողին սպանելու կասկածանքով եղբայրներ են ձերբակալվել (լրացված)

...ծնված 2003 և 2001 թվականներին
dzerbakalel

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: 

Իսկ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բերման ենթարկվածները եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

*

*