Ոստիկանի կողմից անձին առևանգելու և բռնաբարելու քրգործը վարույթ է ընդունվել

Առևանգել և տարել է Աշտարակ քաղաք:
hqc

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցված քրեական գործը:

Կոտայքի մարզի բնակիչ Ն. Վ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել, որ իր համագյուղացի Վ. Ե.-ն 28.10.2017թ.-ին Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրեն ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան, ապա` առևանգել և տարել է Աշտարակ քաղաք: Նույն օրը Վ. Ե.-ն իրեն տարել է Եղվարդ քաղաքին հարակից տարածք և բռնաբարել:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Ե.-ն վերը նշված առերևույթ հանցագործությունների կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության աշխատակից:

 

*

*