Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել

Վալերի Օսիպյանը վստահություն է հայտնել, որ նոր կոչումները կնպաստեն...
kochumner

Օգոստոսի 16-ին, ոստիկանության համակարգի տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ բարեխիղճ և սրտացավ ծառայության համար իրենց հերթական կոչումներ են ստացել: Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնել ոստիկանության ծառայողներին:

«Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումը, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,- ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ասել է ոստիկանության պետը:

Շնորհավորելով ոստիկաններին` Վալերի Օսիպյանը վստահություն է հայտնել, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սկզբունքային ու հանդուրժող:

39389901_220643708627286_887119615178571776_n

39393095_1918080361545637_5039741923938533376_n

*

*