Ոստիկանությունը հերքում է լուրը, թե Վալերի Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը»...
vostikanapet osipyan-karavarutyun

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է լրատվամիջոցներից մեկի տարածած լուրն այն մասին, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ:

«Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:

Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում:

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, և այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

*

*