Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել — Երկիր Մեդիա

Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

Ոստիկանության պետն ընդգծեց ապօրինի ծառահատումների և ապօրինի որսի դեմ...
khorhrdakcutyun (1)

Օգոստոսի 10-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց կենտրոնական ապարատի և տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Վալերի Օսիպյանը անդրադարձավ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին և հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների կատարած աշխատանքը` հանձնարարեց անհետաձգելի միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված, ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Ոստիկանության պետն ընդգծեց ապօրինի ծառահատումների և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` այդ համատեքստում կարևորելով փայտանյութի փաստաթղթավորման ու տեղաշարժի ստուգումները, տարածքների վերահսկման ուժեղացումը և այլն:

Վալերի Օսիպյանը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև հանգստյան գոտիներում հասարակակական կարգի ապահովման և ծառայությունների օրինականության հսկողության խնդիրներին, քանի որ դա ուղղակիորեն վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին ու շահերին:

Վալերի Օսիպյանն անդրադարձավ նաև տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքին` խորհրդակցության մասնակիցներին հանձնարարելով միջոցառումներ ձեռնարկել ընտրացուցակների ճշգրտման, ընտրակեղծարարության ցանկացած դրսևորում բացառելու, հասարակական կարգի ապահովման և այլ առաջնահերթությունների ուղղությամբ:

*

*