Ոստիկանները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խումբ

Հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր․․․

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ: Հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեցին մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդիպում էին Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում: Հանդիպումից հետո կասկածյալները նստում էին խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվում Արին Բերդի 3 հասցեի ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում կայացվեց միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ կային, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ: Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրեցին տեսախցիկներ՝ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվեցին նաև դարանակալումներ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

*

*