Ոստիկանը կառապանի է ծեծել

Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին:
karapan

Հուլիսի 9-ին  Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ  ոստիկանի մասնակցությամբ  տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն  ուղարկվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն,  ալկոհոլի ազդեցությամբ Գյումրու կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է  կառքը հանձնել  իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել  կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս  հարվածներ է հասցրել:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

*

*