Ոստիկանին հարվածելու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները․․․
hatuk-qnnchakan

Պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին:

2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին  բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի բնակիչը 2018թ. հունվարի 24-ին` ժամը 12:30-ի սահմաններում, իր երեխայի ծննդյան նպաստն ստանալու նպատակով գնացել է բանկ, որտեղ պարզել է, որ, սահմանված կարգի համաձայն, նպաստն առձեռն չի տրամադրվում և սկսել է բարձրաձայն դժգոհել, ինչի կապակցությամբ բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը նրան դուրս է հրավիրել: Այնուհետև՝ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ հասանելիք նպաստը չտրամադրելու վերաբերյալ իր պատկերացմամբ կատարված հանցագործության մասին: Ոստիկանության տեսուչն իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված մեկնել է քաղաքացու բնակարան՝ ահազանգն ստուգելու նպատակով: Քաղաքացին, ոստիկաններին մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ, վիճաբանել է և գլխով հարվածել ոստիկանության տեսուչի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

*

*