Ոստիկանական 4 ծառայողի ազատելու հարցով հանձնաժողովը կդիմի ՀՀ ոստիկանապետին

Հանձնաժողովը որոշում է կայացրեց դիմել ոստիկանության պետին․․․
handznajoghov

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Oրակարգում ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերի ու դրանց եզրակացությունների քննարկումն էր։

Բազմակողմանի քննարկման արդյունքում պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։

*

*