ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Էդգար Սեդրակյանին

105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 89-ը:
edgar-sedrakyan

ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց Էդգար Սեդրակյանին: ԱԺ-ն Սեդրակյանին ընտրեց փակ քվեարկությամբ:

105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 89-ը:  Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արգիշտի Ղազարյանը ստացել է 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը, իսկ Էդգար Սեդրակյանը` 67 կողմ ձայն:

 

*

*