Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել. ոստիկանություն

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է
parzabanum

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանում ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան։

*

*