ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը

... և նախապատրաստում է բողոքը
glkhavor-datakhazutyun

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը:

«Այսօր ստացել ենք որոշումը և նախապատրաստվում է բողոքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք նույնպես ստացել են որոշումը և այն մանրակրկիտ ուսումնասիրում են:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը  այնտեղ քննարկման առարկա դառնան:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

*

*