«Դատարանն անհարկի ձգձգում է դատավարությունը». Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ

Վերաքննիչ դատարանը նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարանին
orbelyan,-xudoyan,-qoch-pashtpanner

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումներն արդեն հրապարակվել են: Դատարանի որոշմամբ գործի վարույթը պետք է վերսկսվի  ընդհանուր իրավասության դատարանում դրա ընդհատման պահից: Մինչդեռ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ գործն անհապաղ վերսկսելու համար  վերաքննիչ դատարանը նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարանին:

Վերաքննիչից պաշտպաններին հայտնել են, որ  եթե վերջինները որոշումները բողոքարկեն վճռաբեկում, ապա գործի նյութերը նախ կուղարկվեն վճռաբեկ դատարան: Երկրորդ նախագահի փաստաբաններ Օրբելյանն ու Խուդոյանը նշել են, որ եթե հաճախ իրենց մեղադրում էին գործընթացը ձգձգելու մեջ, ապա այժմ, ըստ նրանց, դատարանն է անհարկի ձգձգում դատավարությունը: Նաեւ նշել են, որ դատավարության մասնակիցներն ունեն գործի նյութերի սկանավորված տարբերակը, ու դրանցով էլ կարող է քննությունը վերսկսվել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչի որոշումները բողոքարկելու է վերադաս դատարանում, հիմքերից մեկն էլ այն է, որ ըստ պաշտպանների, Սահմանադրական դատարան դիմելու դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, ուստի վերաքննիչ դատարանը չէր կարող վերացնել այդ դատական ակտը: Այժմ փաստաբաններն ակնկալում են, որ գործի քննությունը առաջին ատյանի դատարանում կվերսկսվի սեղմ ժամկետներում և դրան զուգահեռ դատարանը կքննի նաեւ խափանման միջոցի հարցը:

*

*