Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի դատական օրենսգրքի նախագիծը, բայց…

Նախագիծը երկար, մանրամասն ու բարդ փաստաթուղթ է...
venetik

Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: Նշվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է  եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախագիծը երկար, մանրամասն ու բարդ փաստաթուղթ  է, որում կան որոշ խնդիրներ և, որոնք էլ պետք է կարգավորվեն: Հանձնաժողովը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի գործունեության, դատավորների ընտրության, դատավորի վարքագծի կանոններին, որոշումների բողոքարկման հետ կապված առաջարկություններ:

«Վենետիկի հանձնաժողովը մնում է Հայաստանի իշխանությունների տրամադրության տակ՝ այս հարցում հետագա օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

*

*