ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Նախագահը ընդգծել է նրանց մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը
datavprner

ՀՀ նախագահի նոյեմբերի 30-ի հրամանագրով Վահե Միսակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Ալֆրեդ Վարդանյանը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Վահե Միսակյանին, Գոռ Շահբազյանին, Ալֆրեդ Վարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նրանց մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նորանշանակ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատության պատշաճ իրականացնման աշխատանքում, ինչպես նաև մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնեն դատավորի բարձր կոչումը:

*

*