Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը

Գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան՝ նոր քննության
Robert-Qocharyan

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքները,  որոշում է կայացրել գլխավոր դատախազի դիմումը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ մերժել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստում դրա հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

*

*