Վայքը նոր ոստիկանապետ ունի

Նա այդ պաշտոնում փոխարինել է Մանվել Դավթյանին
vostikanutyun

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Մանվել Դավթյանին, ով մեկ շաբաթ առաջ թոշակի է անցել: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Թոշակի է անցել նաեւ Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Սուրեն Սահակյանը, նրա փոխարինել է փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը։

 

*

*