Վարուժան Ավետիսյանը երկու ամսով կալանավորվեց

Կալանավորման որոշումների միջնորդության քննարկումները տեղի են ունեցել կեսգիշերին:
varujan-avetisyan

Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու  որոշում է կայացրել:

Դատաքննությունը, ինչպես նաև խմբի այլ անդամների կալանավորման որոշումների միջնորդության քննարկումները տեղի են ունեցել կեսգիշերին և տևել մինչև առավոտյան ժամը 7-ը: Այս մասին Tert.am–ին հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանող  փաստաբանական խմբի անդամ Լուսինե Հակոբյանը:

«Տասից  ավելի կալանքի նիստեր են եղել, այդ հրատապությունը չեմ հասկանում, քանի որ այդ  72 ժամը (մեղադրանք  առաջադրելու համար  նախատեսված — խմբ.) լրանում է այսօր»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր նույն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշումներ է կայացրել նաև Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները և Արամ Հակոբյանի նկատմամբ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը  հայտնեց, որ Վարուժան Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

*

*