«Վարկս ԷյԷմ»-ում 1 միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ...
varks

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 12 հասցեում գործող «Վարկս ԷյԷմ» կազմակերպության գրասենյակ մուտք է գործել անհայտ անձ և այնտեղից հափշտակել 1 միլիոն դրամի չափով գումար:

«Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Արաբկիրի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

*

*