«Վարդաշեն» քրեակատարողականը առանձնահատուկ է. ՔԿԾ պետ

«Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է»
vardashen-bant-artyom-mxoyan2 (1)

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 10-ին այցելել է  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Անձնակազմի հրահանգավորման ընթացքում ծառայության պետը նշել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է։

«Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: …Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը ոչ մի ձևով չպետք է ոտնահարի կալանավորված անձանց ու դատապարտյալների արժանապատվությունը, սահմանափակի նրանց անձի ազատությունը և իրավունքները»,- ասել է Ա. Մխոյանը:

Ծառայության պետը հիմնարկի ծառայողների ուշադրությունը հրավիրել է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և այն բարձրացնելու անհրաժեշտության վրա:

Այնուհետև ծառայության պետը շրջայց է կատարել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության համար նախատեսված գոտում, խոսել դատապարտյալների հետ: Անձնակազմին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատված թերություններն անհապաղ շտկելու համար:

*

*