«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է. ակումբի տնօրենն անհրաժեշտ պաշտպանության է դիմել

...ակումբի տնօրենը և Արթուր Սահակյանը անհաշտ հարաբերություններ են ունեցել
varda-gisherayin-akumb (1)

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի վարույթը կարճվել է։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել երիտասարդի դի՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել էր, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանն է: Վերջինս ճանաչվել էր տուժող:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել նաև ակումբի 34-ամյա տնօրենը:

Նախաքննությամբ պարզվել է, որ  2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի հատվածում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց, վիճաբանություն է տեղի ունեցել Արթուր Սահակյանի և ակումբի տնօրենի միջև, որի ժամանակ վերջիններս միմյանց դանակներով հարվածներ են հասցրել:

Ըստ քննության տվյալների՝ ակումբի տնօրենը և Արթուր Սահակյանը վերջինիս կողմից «Վարդա» գիշերային ակումբ հաճախելու, ակումբի աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հիշյալ ակումբում հետագայում վճարելու պայմանով ժամանց անցկացնելու պատճառով գտնվել են անհաշտ հարաբերությունների մեջ, և ակումբի տնօրենն արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանը, իր ընկերների հետ միասին, ժամանել է նշված գիշերային ակումբ, մուտք գործել ակումբի նախասրահ, որտեղ ակումբի աշխատակիցն արգելել է նրա մուտքը ակումբ:

Պարզաբանումներ պահանջելու նպատակով Արթուր Սահակյանը գնացել է ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինս կրկին արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

Նույն օրը՝ ժամը 04-ից  05:30-ի սահմաններում, Արթուր Սահակյանը միայնակ վերադարձել է գիշերային ակումբ և իրեն գիշերային ակումբ չթողնելու դրդապատճառով վիճաբանել ակումբի տնօրենի հետ: Այդ ընթացքում սուր կտրող-ծակող գործիքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Պարզվել է, որ  Արթուր Սահակյանը դանակով հարվածել է ակումբի տնօրենի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանին՝ գլխի հատվածին, ճակատաքունքային շրջանին: Իսկ ակումբի տնօրենը, այլընտրանք չունենալով, գիտակցելով, որ Արթուր Սահակյանը չի դադարեցնում ոտնձգությունը ուղղված իր կյանքի  դեմ, բռնել է վերջինիս ձեռքը և խլել դանակը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*