Օգտվելով ոստիկանի բացակայությունից՝ պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․․․
merjir-serjin-nkar

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:

Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով եւ գործողություններով չինքնադրսեւորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից:

ՀՀ ոստիկանություն

*

*