Վանաձորի ավագանու առաջին նիստի որոշումները չեղյալ են համարվել

Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը․․․
vanadzor

Սահմանադրական դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը եւ իրավական ուժը կորցրած համարել Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտում են նիստերը, սակայն Վանաձորի քաղաքապետը , անհրաժեշտ քվորում չապահովելով, շարունակել է ավագանու նիստեր գումարել:

Դատարանը սա հակասահմանդրական է ճանաչել եւ ժամանակ տվել Ազգային Ժողովին մինչեւ 2018թ. մարտի 31-ը տեղական ինքնակառավարման մասին օրենքի իրավակարգավորումները համապասխանեցնել սահմանդրական դատարանի որոշումներին:

Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ՍԴ-ն որոշում չի կայացրել, թե Վանաձորի ավագանին նիստերն ու որոշումներն ապօրինի է կայացրել:

«Սահմանադրությանը հակասող են ճանաչվել ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ կետը և դրան համապատասխան նաև մեր կողմից ընդունած մի քանի որոշումներ: Ժամկետ է դրվել մինչև 18 թվականի մարտի 31-ը, որպեսզի ԱԺ-ն փոփոխություններ կատարի համապատասխան օրենքի մեջ, և դրան համապատասխան մենք էլ մեր որոշումների մեջ փոփոխություններ անենք: Ընդամենը այսքան բան»,- ասաց քաղաքապետը:

Ասլանյանը նշեց, որ ՍԴ որոշման մեջ ավագանու իրավազորության կամ օրենքի հակառակ գործելու մասին որևէ բան չկար, քանի որ, ըստ նրա, տվյալ պահին գործող օրենքով են իրենք որոշումներ կայացրել:

*

*