Վալերի Օսիպյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ

Օսիպյանը վստահեցրել է, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Վալերի Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:

Ոստիկանության պետը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:  Վալերի Օսիպյանը հանգամանալից ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու վստահեցրել, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

*

*