Վալերի Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարարը քննարկել են փոխհամագործակցության հրատապ հարցեր

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը
osipyan-kolokolcev (1)

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր: Վլադիմիր Կոլոկոլցևը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով:

*

*