16:26 - 20.12.2018
432 Դիտում
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության ծառայակից Յուրի Տեփանոսյանին ոստիկանները չեն սպանել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տեփանոսյանի հոր հայտարարություններին, Վալերի Օսիպյանն ասաց.
«Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երևակայությունն է, չկա նման բան, իրականությանը չի համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, կարծում եմ, կհրապարակեր։ Եթե 30-ից ավելի փաստեր ունի, թող դրանցից մեկը հրապարակի»։