Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը․․․
vahe-ghazaryan

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ղազարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Գնդապետ Վահե Ղազարյանը նախկինում զբաղեցրել է Տավուշի մարզային վարչության պետի, ինչպես նաեւ ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնը։

Նշենք, որ նախկինում ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Լեւոն Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

 

*

*