Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց

Դատավորը որոշում կայացրեց փոխել Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը․․․
vahan-shirkhanyan (1)

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց փոխել Նորք-Մարաշի հանցախմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Երկուսուկես տարի կալանքի տակ գտնված նախկին պաշտոնյան ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Շիրխանյանի համար երաշխավորագիր էին ստորագրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը: Մեղադրող դատախազը չէր առարկել ներկայացված միջնորդության դեմ։

*

*