Պաշտպանը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը

Պաշտպանը նշեց, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
vachagan-ghazaryan

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի  հետ զրույցում՝ պաշտպանը նշեց, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

«Որոշումը ստանալուց անմիջապես 3-4 օր հետո բողոքարկել ենք»,- նշեց Հարությունյանը:

*

*