Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը 1 մլրդ դրամի դիմաց ազատ կարձակվի — Երկիր Մեդիա

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը 1 մլրդ դրամի դիմաց ազատ կարձակվի

Փաստաբանի միջնորդությունը բավարարվել է
vachagan-ghazaryan

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբանի միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

*

*